33842 դիտում
15:06 28-11-2017
Դատական կարգադրիչների ծառայությունում անցել են «ծանոթ, բարեկամ, քեռի ու հոպար» անվան տակ նշանակումներ անելու ժամանակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ դատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայությունում նոր կադրերով աշխտակիցների համալրումը դրված է խիստ հսկողության տակ: Ընդունելության մրցույթները կատարվում են բաց և թափանցիկ, որպեսզի երբևէ չշահարկվի:
Օրերս ՀՀ ԴԴ Դատական կարգադրիչների ծառայությունում անցկացվեց պաշտոնի նշանակման համար նախապես տեսագործնական ուսուցում անցած դիմորդների հերթական մրցույթը:
Մրցույթի 11 մասնակիցներից 7-ը կարողացան հաղթահարել քննական փուլը և արժանանալ ընդունող հանձնաժողովի դրական գնահատականին: Հանձնաժողովը նախագահում էր Ծառայության պետ, արդարադատության գնդապետ՝ Ռոբերտ Ղազարյանը:
Մրցույթն հաղթահարած մասնակիցները Ծառայության պետի հրամանով տարբեր ստորաբաժանումներում նշանակվեցին դատական կարգադրիչի պաշտոնին:
Ի դեպ՝ ՀՀ դատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանի հանձնարարականի համաձայն այս տարվա մայիս ամսից մեկնարկել են դատական կարգադրիչների ֆիզիկական պատրաստվածության և օրենսդրությամբ նախատեսված հատուկ միջոցների գործադրման դասընթացները, որոնց նպատակն է դատական կարգադրիչների մոտ ծառայության ընթացքում հնարավոր ոտնձգություններից պաշտպանվելու հնարքների գործադրման հմտությունների մշակումը և կատարելագործումը:
Դատական կարգադրիչներին մարզում և դասընթացները ղեկավարում է «Այկիդո Այկիկայ» միջազգային ֆեդերացիայի կողմից 2008 թվականից որակավորված, «Սև գոտի 3-րդ դան» որակավորում ունեցող մարզիչ Հովհաննես Արտուշի Հակոբյանը:
Դատական կարգադրիչների ֆիզիկական պատրաստվածության և հատուկ միջոցների գործադրման պարապմունքները կրում են մշտական բնույթ՝ ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ մարզային ստորաբաժանումների համար: Այս փուլում մարզումներին ներգրավված են Երևանի և Արագածոտնի մարզային ստորաբաժանումները, հաջորդիվ՝ պարապմունքները սկսում են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման դատական կարգադրիչների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+