5596 դիտում
22:52 27-06-2014
Նավուրցիներն ասում էին, որ եթե կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու Տավուշի մարզպետն այս ճանապարհով կուշտ փորով անցնեն, հետ կտան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2 տարի առաջ, երբ հիմնովին վերանորոգվեցին ու ասֆալտապատվեցին Տավուշի մարզի Նավուր գյուղի ճանապարհները, գյուղացիներն ուրախությամբ նշում էին, որ այդ տեսակ ասֆալտապատման աշխատանքներ տարեց Նավուրցիները տեսել են կոմունիստների ժամանակ, ու հավատում էին, որ ասֆալտը այնքան որակով է կատարված, որ մոտ 10 տարի կմաշեն:
Ինչպես Նավուր գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նավուրցիների ուրախությունը երկար չտևեց: Այժմ ամբողջ ճանապարհին հանդիպում ես «մարդաբոյ» փոսերի, որոնք տևական ժամանակ է այդ վիճակում են:
Պատկան մարմինները, մասնավորապես` Կապի և տրանսպորտի նախարարության, Տավուշի մարզպետարանի չինովնիկների բարձր հովանու ներքո, փոսերը փորել են, սակայն թողել են բախտի քմահաճույքին: Նավուրցին չգիտի, թե երբ են «մարդաբոյ» փոսերը լցվելու կամ գոնե կարկատվելու:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
48655 դիտում
09:22 06-07-2016
Խոշոր պայթեցման հեղինակը Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1574 դիտում
21:34 15-10-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Իրանի տրանսպորտի և ճանապարհների նախարարին
71355 դիտում
11:25 05-04-2016
Գագիկ Շամշյանի խնդրանքը՝ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին. այս ձևով օգնենք վիրավոր զինվորներին