211652_close_icon
views-count48655 դիտում article-date 09:22 06-07-2016

Խոշոր պայթեցման հեղինակը Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 5-ին, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ «Հայավտոճան»-ի մասնագետները «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ Ճամբարակի «Ճանշին»-ի աշխատակիցներով՝ «Ճանշին»-ի պետ Արարատ Քոչարյանի մասնակցությամբ դեռ ԽՍՀՄ տարիներից իրենից մեծ վտանգ ներկայացնող ժայռաբեկորները պայթեցման եղանակով չեզոքացրեցին Ճամբարակից Դիլիջան տանող ճանապարհահատվածում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթեցումը կատարվեց մի քանի անգամ, որպեսզի չվնասվեն ճանապարհի երկայնքով անցնող գազախողովակն ու էլեկտրասյուները: Տեղում օպերատիվորեն աշխատում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մարզի փրկարարական վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել էր, և տեղում հսկողություն էին կատարում ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները՝ Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Հայավտոճան»-ի տնօրեն Ա. Արշակյանն ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Է. Գալստյանը կատարված աշխատանքների մասին հեռախոսով տեղեկություններ էին փոխանցում՝ ամեն մեկն՝ իրենց նախարարներ Ա. Երիցյանին ու Գ. Բեգլարյանին: Ճանշինականներին օգնում էին նաև գյուղացիները՝ գյուղապետի մասնակցությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղի ճանշինականների օպերատիվ գործողությունների արդյունքում երթևեկությունն արդեն անցանելի է և ոչ մի վտանգ չկա բնակիչների համար: Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/01/89379/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 1-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակից-Դիլիջան տանող ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Մարտունի գյուղի վարչական տարածքում ժայռաբեկորների փլուզման պատճառով ճանապարհն անանցանելի էր դարձել: Օպերատիվորեն ժամանել էր Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Ռուբեն Օհանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն էին գործել նաև Կապի և տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Աշոտ Արշակյանի և տեղի Ճանշինի աշխատակիցները՝ Ճանշինի պետ Արարատ Քոչարյանի գլխավորությամբ: Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել էր՝ ելնելով քաղաքացիների շահերից, քանի որ կար վտանգ, որ հնարավոր է՝ մյուս ժայռաբեկորները նույնպես պոկվեին: Երևանից Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ ժամանած «Հայավտոճան»-ի մասնագետները ուսումնասիրել էին տեղանքը և եկել էին այն եզրակացության, որ ճանապարհի վրա ընկած 2000 խորհանարդ մետր ապառաժ քարերը հնարավոր է հեռացնել միայն պայթեցնելուց հետո: Տեղում աշխատանքներին օնլայն հետևել էր նախարար Գ. Բեգլարյանը, իսկ «Հայավտոճան»-ի տնօրեն Ա. Արշակյանն էլ հեռախոսով կատարվող աշխատանքների մասին տեղեկություններ էր հաղորդել նախարար Գ. Բեգլարյանին: Երջանիկ պատահականություն էր, որ քարաթափման հետևանքով զոհեր և վիրավորներ չկային: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կարգադրությամբ դեպքի վայր էր ժամանել նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը: Քարաթափման պատճառով 8 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ ճանապարհը փակվել էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր