1216 դիտում
14:31 28-06-2014
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունում հավատարմագրված դեսպանների այցը ՌԴ Կոլայի ատոմակայան
Հունիսի 23-26-ը ՌԴ ԱԳՆ, ՌԴ Վիեննայի ՄԱԿ-ի կառույցներում մշտական ներկայացուցչության և Միջուկային Էներգիայի Պետական Բաժնետիրություն «Ռոսատոմ» ընկերության հրավերով ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներն այցելեցին ՌԴ Մուրմանսկ քաղաքում գտնվող Կոլայի ատոմակայան:
Պատվիրակության կազմում էին ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, ՌԴ, Վիետնամի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Սինգապուրի, Քուվեյթի, Ալժիրի, Հարավային Աֆրիկայի, Նիկարագուայի, Հորդանանի դեսպանները, ԱԷՄԳ Միջուկային Էներգիայի հարցերով Գլխավոր տնօրենի տեղակալը, Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենը, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրենի խոհրդականը, միջուկային էներգետիկայի հարցերով խորհրդատուներ և մի շարք այլ երկրների փորձագետներ:
Այցի նպատակներ էր Կոլայի ատոմակայանի շահագործման ռուսական ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների հետ ծանոթացումը և խաղաղ նպատակներ հետապնդող միջուկային էներգետիկայի օգտագործման բնագավառում համագործակցությունը:
Այցի շրջանակներում տեղի ունեցած խորհրդակցության քննարկումների առարկան էր ատոմային բնագավառում միջազգային համագործակցությունը, ռուսական նախագծով ատոմակայնների շահագործման և սարքավորման փորձը, ինչպես նաև անվտանգության համակարգերը և ռուսական կայանների վերազինումը նոր սարքավորումներով, որոնք մշակվել և իրականացվել էին հատուկ միջոցառումների շրջանակներում` Ֆուկուշիմայի կայանում տեղի ունեցած պատահարից հետո:
Պատվիրակությունն այցելեց նաև ռադիոակտիվ թափոնների մշակման «ՌոսՌաո» ձեռնարկության հյուսիսարևմտյան տարածաշրջանային կենտրոնի «Սաիդա-Գուբա» ստորաբաժանում, ինչպես նաև «Ատոմֆլոտ» սառցահատ ատոմային նավատորմի կայան:
Այցի շրջանակներում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լեբեդևի, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրենի խոհրդական Վլադիմիր Կուչինովի և Կոլայի ատոմակայանի տնօրեն Վասիլի Օմելչուկի հետ:
Քննարկվեցին միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ՌԴ միջև համագործակցության առդի հարցերը, ինչպես նաև Մեծամորի և Կոլայի ատոմակայանների միջև փոխգործակցության հեռանկարները:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
15:05 10-04-2014
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգում կանցկացվի միջազգային չափանիշներով
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»