211652_close_icon
views-count4762 դիտում article-date 17:56 28-06-2014

Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր ընտանիքը որևէ կապ չունի Տիգրան Ասատրյանի պաշտպանի մի շարք արած հայտարարությունների հետ

Քրեական հեղինակությունների կյանքի, ինչպես նաև նրանց ընտանիքի մասին լեգենդներ սկսել են գրվել դեռևս այն ժամանակներից, երբ նրանք սկսել են կատարել իրենց առաջին քայլերը: Մինչ օրս նույնպես որոշ մարդիկ դեռ ապրում են քրեական հեղինակությունների կյանքի, ինչպես նաև նրանց ընտանիքի մասին լեգենդներ պատմելով: Բայց ի՞նչ լեգենդ պատմել ու ի՞նչ մասնագիտական հարթակից սկսել ստել, դա արդեն ծիծաղելի չէ: Հունիսի 27-ին [b]SHAMSHYAN.com[/b] կայքում հրապարակվեց «Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված նրա աղջիկների կնքահոր մեղքը չի ապացուցվում» վերնագրով մի հոդված, որտեղ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը մի շարք հայտարարություններ է արել՝ նշելով, որ քրեական «հեղինակություն» Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի եւ Արթուր Սաֆարյանի ընտանիքները հիմա էլ ավելի մտերիմ հարաբերությունների մեջ են: Նա նշել է նաև, որ Տիգրան Ասատրյանը Արթուր Սաֆարյանի աղջկա կնքահայրն է: Ավելին, նա [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցին տված հարցազրույցում շեշտել է, որ նրանք ամեն օր են զրուցում ու շատ ջերմ հարաբերությունների մեջ են: Սաֆարյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի հետ զրույցում տեղեկացանք, որ ընտանիքը, կարդալով Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի խոսքերը, պարզապես զարմանք ու զայրույթ է ապրել, քանզի այն ամենը ինչ նշել է Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, պարզապես հեքիաթի ժանրից է: Սաֆարյանների ընտանիքը արդեն բավականին ժամանակ է ՝մոտավորապես 6 ամսից ավելի, որ Ասատրյանների ընտանիքի հետ որևէ կապ չունի: Ավելին, անգամ տարրական հեռախոսային խոսակցություն իրար հետ չունեն և չեն էլ պատրաստվում ունենալ: Սաֆարյանների ընտանիքը պարզապես ցավ է ապրում, որ մեր երկրում դեռ նման անձնավորությունները ուրիշ ոչինչ չունենալով՝ սկսում են հիմար հայտարարություններ անել, այն էլ՝ իրականությունից բացարձակ հեռու: Սաֆարյանների ընտանիքին մոտ կանգած աղբյուրը ևս մեկ անգամ հորդորեց, որ Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը մի բան խոսելուց առաջ մտածի, թե ինչ է խոսում կամ եթե անգամ չի ցանկանում կամ գուցե չի կարողանում մտածել ու նոր խոսել, գոնե ճշտի՝ կա՞ նման բան, թե՞ ոչ:

Նմանատիպ նյութեր