211652_close_icon
views-count4041 դիտում article-date 15:17 07-01-2016

Իրանն արգելել է Սաուդյան Արաբիայից ցանկացած տեսակի սննդամթերքի ներմուծումը

Իրանի իշխանությունները մթերային պատժամիջոցներ են պատրաստվում կիրառել Սաուդյան Արաբիայի դեմ: Այդ մասին հայտնել է Իրանի պետական PressTV հեռուստաալիքը: Հայտարարության մեջ ասված է. «Իրանն արգելում է Սաուդյան Արաբիայից ցանկացած տեսակի սննդամթերքի ներմուծումը՝ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո»: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Իսլամական պետությունը մեղադրում է արաբական թագավորությանը Սանայում դիվանագիտական առաքելության շենքը ռմբակոծելու մեջ, ինչի հետևանքով անվտանգության աշխատակիցներ են վիրավորվել:

Նմանատիպ նյութեր