Իրանը Սաուդյան Արաբիայից ներողություն է պահանջում
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու փոխարեն պետք է ներողություն խնդրեն Մեքքայի մերձակայքում տեղի ունեցած հրմշտոցի համար, որի հետևանքով զհովել են հաջին մասնակից 717 ուխտավորներ:
Այս մասին հայտնում է Press TV-ն` վկայակոչելով Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին:
Հիշեցնենք, որ Մեքքայի մերձակայքում գտնվող Մինա հովտում տեղի էր ունեցել զանգվածային հրմշտոց, որի հետևանքով զոհվել էին ավելի քան 700 հաջին մասնակից ուխտավորներ, 863 մարդ վնավսածքներ էր ստացել:
Նշենք, որ մահացածերի թվում կար Իրանի 131 քաղաքացի: