211652_close_icon
views-count2002 դիտում article-date 16:10 29-06-2014

Խարկովի շրջանում երկաթգծեր են պայթեցվել

Ուկրաինայի խարկովյան Չուգուպևի շրջանում պայթեցվել են երկաթգծեր, որոնցով քիչ հետո պետք է անցներ Ադլեր-Կիև երթուղին իրականացնող ուղևարատար գնացքը: Այս մասին հայտնում է itartass գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ մամլո ծառայությանը: Վթարից հնարավոր է եղել խուսափել, քանի որ մեքենավարը ժամանակին նկատել է վնասված երկաթգծերը: Տեղեկությունների համաձայն՝ պայթեցվել է երկաթգծի 2 հատված՝ 1 մետր հեռավորությամբ՝ Օսնովա-Կուպյանսկի շրջանում: Երթևեկությունն ամբողջովին վերականգնվել է Մոսկվայի ժամանակով այսօր՝ ժամը 09;55-ին:

Նմանատիպ նյութեր