2888 դիտում
11:29 30-06-2014
Դիվանագիտական սկանդալ. թուրք ոստիկանների և ադրբեջանցի դիվանագետի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Թուրքիայում դիվանագիտական մեծ սկանդալ է տեղի ունեցել: Բանն այն է, որ Անկարայի ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է դիվանագիտական համարանիշով մի ավտոմեքենա:
Պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը եղել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի իր ավտոմեքենան կանգնեցնելու, քանի որ ինքն ունի դիվանագիտական անձեռնմխելիություն: Թուրք ոստիկանները հայտարարել են, որ չեն կարող ադրբեջանցի պաշտոնյային բաց թողնել առանց վարչական ակտ կազմելու, ինչը կատաղեցրել է ադրբեջանցի պաշտոնյային:
Վեճը թուրք ոստիկանների հետ արագորեն վերածվել է ձեռնամարտի: Ադրբեջանցի դիվանագետը զանգահարել է Ադրբեջանի դեսպանատուն և հայտարարել, որ ծեծի է ենթարկվել թուրք ոստիկանների կողմից: Իր հերթին Ադրբեջանի դեսպանատունը բողոք է ներկայացրել Թուրքիայի ԱԳՆ՝ պահանջելով հետաքննել միջադեպը: Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն ներողություն է խնդրել:
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
15:12 25-08-2015
Իտալիայի Միլան քաղաքում փախստականների ու ոստիկանների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Այս բաժնից
763 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
619 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
739 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն