211652_close_icon
views-count1457 դիտում article-date 15:13 30-06-2014

Գիտեի, թե ինչպես է հարվածելու Գեկասը. Կեյլոր Նավաս

Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել հետ մղել Հունաստանի հավաքականի հարձակվող Թեոֆանիս Գեկասի 11 մետրանոց հարվածը: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի [url=https://shamshyan.com/hy/article/19159/]Կոստա Ռիկա – Հունաստան[/url] խաղի ելքը վճռվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: « Ես հիշում եմ, թե ինչպես էր Գեկասը մարզումների ժամանակ իրացնում 11 մետրանոց հարվածները, երբ մենք միասին հանդես էինք գալիս «Լևանտե»-ում: Ես համոզված էի, որ նա նույն կերպ է հարվածելու»,-Բավասի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը

Նմանատիպ նյութեր