4236 դիտում
15:28 30-06-2014
Կենտրոնի դատարան են բերվել Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցն ու ԲՈՒՀ-երից մեկի դասախոսը. քննչական մարմինը միջնորդում է, որպեսզի նրանք կալանավորվեն
Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի Արշակ Ներսիսյանի և Սուրեն Եղեկյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ներսիսյանն աշխատում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, իսկ Ս. Եղեկյանը՝ ՌԴ Տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում՝ որպես դասախոս: Վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, Ա. Ներսիսյանին 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել: Այս պահին դատավորը խորհրդակցական սենյակում է, որտեղից դուրս գալուց հետո պարզ կլինի Ս. Եղեկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:
Նմանատիպ նյութեր
2727 դիտում
20:19 24-05-2016
Անջելինա Ջոլին նշանակվել է Լոնդոնի ամենահայտնի ԲՈՒՀ-երից մեկի պրոֆեսոր
1780 դիտում
16:58 01-02-2014
Զինված հարձակում` ԱՄՆ-ի ԲՈՒՀ-երից մեկում