211652_close_icon
views-count1366 դիտում article-date 13:00 01-07-2014

Էրդողանը առաջադրվեց նախագահի թեկնածու

Թուրքիայի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածուին՝ Էրդողանին: Այս մասին այսօր հայտնել է թուրքաակն Haber հեռուստաալիքը: Որոշումն ընդունվել է կուսակցության հերթական նիստում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլն իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահական ընտրություններում: Այս պահին բացի Թրդողանից, հայտնի են ևս 2 թեկնածուների անուններ, ովքեր կպայքարեն նախագահի աթոռի համար: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգային շարժում կուսակցությունները պայմանավորվածություն են ձեռք բերել միասնական թեկնածու առաջադրելու շուրջ: Վերջինս «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն է: Քրդական «Ազգերի ժողովրդավար կուսակցությունն» նախագահի իր թեկնածու կառաջադրի կուսակցության նախագահ Սելահեթթին Դեմիրթաշին: Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: Եթ անհրաժեշտություն առաջանա երկրորդ փուլ անցկացնելու, ապա այն կանցկացվի օգոստոսի 24-ին: Առաջին անգամ Թուրքիայում նախագահ կընտրի ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը՝ քվեարկության միջոցով:

Նմանատիպ նյութեր