211652_close_icon
views-count12422 դիտում article-date 22:04 23-12-2017

Կսենյա Սոբչակը առաջադրվեց Ռուսաստանի նախագահի թեկնածու

«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունը հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակին առաջադրեց Ռուսաստանի նախագահի ընտրություններում, որը կկայանա 2018թ. մարտի 18-ին: Որոշմանը կողմ են քվեարկել կուսակցության համագումարի 96 պատվիրակ, դեմ` ընդամենը 7-ը: Այսպիսով, Սոբչակը պետք է մինչև հունվարի 12-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնի Ռուսաստանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Բացի այդ, ընտրություններում գրանցվելու համար նա պետք է հավաքի 100 հազ. ընտրողի ստորագրություն: Սոբչակը նախագահական ընտրություններում իմ մասնակցության մտադրության մասին հայտարարել էր դեռևս հոկտեմբերին: Ավելի ուշ նա պայմանավորվել էր «Քաղաքացիական նախաձեռնության» հետ: Նշենք, որ Սոբչակն իրեն համարում է «բոլորին դեմ»-ի թեկնածու:

Նմանատիպ նյութեր