1240 դիտում
14:13 01-07-2014
Քաղաքացիների բողոքին ՀԾԿՀ-ն ականջալուր չեղավ և էլեկտրաէներգիան 3,85 դրամով թանկացնելու որոշում կայացրեց
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա՝ հուլիսի 1-ի նիստում, միաձայն որոշում կայացվեց էլեկտրաէներգիայի սակագինը 3,85 դրամով թանկացնելու մասին:
Ինչպես հայտնում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, որոշումը կսկսի գործել օգոստոսի 1-ից: Ըստ նոր կարգի՝ ցերեկային սակագինը 38 դրամից կդառնա 41,85 դրամ՝ մեկ կվ/ժամ-ի դիմաց, իսկ գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 3,85 դրամ:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հուլիսի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Սարյան 22 հասցեում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Ինչպես նշված վայրից հայտնել էր [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, շենքի մոտ մի քանի ոստիկանական մեքենաներ են կայանել: Ցուցարարները, որոնց մեջ կան և՛ երիտասարդներ, և՛ տարեցներ, վանկարկում են «Ճանապարհ, ճանապարհ», որպեսզի ոստիկանությունը թույլատրի իրենց շենք մտնել և ներկա գտնվել քննարկմանը: Ակտիվիստները փակել են Սարյան փողոցը, ինչից հետո ոստիկանների և ակտիվիստների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Ոստիկանները մեծ դժվարությամբ են բացել ճանապարհը:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
21:33 05-02-2024
Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել․ Գևորգ Ստեփանյան
2122 դիտում
12:50 27-12-2018
ՀԾԿՀ-ն սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու որոշում է ընդունել
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»