211652_close_icon
views-count1240 դիտում article-date 18:48 01-07-2014

ԱԻՆ-ում հանդիպեցին մարզային փրկարար վարչությունների պետերը և վետերանների մարզային խորհուրդների նախագահները

Հուլիսի 1-ին ԱԻ նախարարությունում հանդիպում տեղի ունեցավ մարզային փրկարար վարչությունների պետերի և վետերանների մարզային խորհուրդների նախագահների հետ: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը, ԱԻ նախարարի և ողջ նախարարության անունից, ներկաներին դիմեց շնորհավորական խոսքով. «Շնորհավորում եմ բոլորիս. ԱԻՆ վետերանների խորհուրդն, ընդգրկելով մարզային կառույցները, լիովին կայացավ: Մենք միասին մեծ ճանապարհ ունենք անցնելու: Ձեր բազմամյա փորձն ու գիտելիքները մենք պարտավոր ենք օգտագործել»: Վետերաններին ողջունեցին նաև ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, փ/ծ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը և վետերանների խորհրդի նախագահ Ներսես Հեպոյանը: ԱԻ նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը նույնպես միացավ շնորհավորանքներին և հավելեց. «ԱԻ նախարարությունը բարձր է գնահատում վետերաններին և կարևորում նրանց դերը մեր աշխատանքներում: Մարզերում և Երևանում վետերանների խորհուրդը նոր լիցք է հաղորդելու այն մարդկանց, որոնց խորհրդի կարիքն այդքան մեզ անհրաժեշտ է»: Ա. Հակոբյանը հորդորեց հարուստ և հետաքրքիր կենսագրություն ունեցող վետերաններին աջակցել ԱԻ նախարարության թանգարանի ստեղծման աշխատանքներին` կիսվել իրենց թանկ հուշերով, լուսանկարներով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման, մարզերում սպասվող միջոցառումներում վետերաններին ընդգրկելու հարցերը: Մարզային փրկարար վարչությունների պետերն խոստացան ամեն կերպ սատարել և աջակցել վետերաններին: Իսկ ԱԻ նախարարության Երևան քաղաքի վետերանների խորհրդի նախագահ Վաչագան Սրապյանը խոսեց բոլոր վետերանների անունից. «Դեռ երկու տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ այսքան բարձր կգնահատվի մեր` արդեն անցյալ դարձած աշխատանքը: Ես հպարտ եմ, որ այս կառույցի մասնիկն եմ: Մենք ամեն ինչ կանենք Ձեր կողմից տրված վստահությունն արդարացնելու համար»: Հանդիպման վերջում ներկաները շրջայց կատարեցին նախարարությունում` այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն, վետերանների խորհրդի սենյակ, որտեղ ցանկացած ժամանակ կարող են գալ և հանդիպել գործընկերների հետ, քննարկել իրենց հուզող հարցերը և, պարզապես, հաճելի ժամանակ անցկացնել հին և նոր ընկերների հետ:

Նմանատիպ նյութեր