211652_close_icon
views-count26748 դիտում article-date 21:36 01-07-2014

Երևանում «գոլդ» համարանիշներով Mitsubishi-ի վարորդը մահվան ելքով վրաերթ կատարելուց հետո փախնում է դեպքի վայրից` հարսանիքի մասնակցելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10.00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա փողոցի 14/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին, և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ կեսօրին, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ՃՏՀ քննության բաժնի և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամանել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Վահագնի թաղամաս, որտեղ հայտնաբերել են Pajero Io մակնիշի 88 UP 888 համարանիշի ավտոմեքենան, որի թափքը վնասված է, և ըստ օպերատիվ տեղեկությունների, մահվան ելքով նշված վրաերթը կատարվել է նշված ավտոմեքենայով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մալաթիայի ոստիկաններն ու ՃՏՀ քննիչները ընթերակաների ներկայությամբ նշված ավտոմեքենայում հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան 10 շենքի բնակիչ, 18-ամյա Հովիկ Միրզոյանի անձնագիրը, ինչպես նաև նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը` վերջինիս անվամբ: Հայտնաբերվել են նաև ռետինե մահակներ` «դուբինկա», որոնք ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի կողմից առգրավվել են: Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ նշված բակում կային նաև երեք ավտոմեքենաներ, որոնց բոլոր թվերը 8-երով էին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` նշված մեքենաները պատկանում են ինչ-որ գործարարի, որի ինքնությունը SHAMSHYAN.com-ը պարզում է: Ի դեպ` Մալաթիայի ոստիականները զանգահարում էին նշված ավտոմեքենայի տիրոջը, սակայն այնտեղից պատասխանում էին, թե չեն կարող այս պահին ներկայանալ, քանի որ Ուռենի ռեստորանում հարսանիքի են: Ոստիկանությունը պարզում է, թե ով է եղել մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր