211652_close_icon
views-count3575 դիտում article-date 10:30 02-07-2014

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար պաշտոնները կտրվեն միայն գերմանացի մասնագետներին․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Երեկվանից Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) (Zangezur Copper Molybdenum Combine (ZCMC) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է գերմանական բաժնետեր ընկերության ներկայացուցիչ ավստրիացի Նիլ Սթիվենսոնը, այդ մասին «ՉԻ»-ին հայտնում են Սյունիքի աղբյուրները: Բանն այն է, որ հունիսի 24-ին կայացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության փայատերերի ժողովը, որի ժամանակ կոմբինատի կառավարման համակարգում կատարվել են էական փոփոխություններ: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը Մաքսիմ Հակոբյանը, դադարել է տնօրեն լինելուց, նրան բաժին է հասել սեփականատերերի խորհրդի նախագահի պաշտոնը: Չնայած ընկերության ներդրումներին և խոստումնալից ծրագրերին կոմբինատի աշխատողները «ՉԻ»-ին հայտնեցին, որ առաջիկայում ընկերությունը մտադիր է կոմբինատի ղեկավար պաշտոնները տալ Գերմանիայից ժամանած մասնագետներին: Ինչպես նաև ընկերությունը նախատեսել է մասնագիտական մեծ պահանջներ դնել աշխատակիցների առջև առաջացնելով մրցակցություն: Կոմբինատում շրջանառվում են տեղեկություններ, որ կոմբինատի նոր ղեկավարությունը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, սակայն աշխատակիցները մտահոգված են, որ շուտով ղեկավար պաշտոններից կազատվեն տեղացիները, իսկ իրենց կմնա միայն ենթարկվել օտարերկրյա ընկերության սահմանած կանոններին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր