211652_close_icon
views-count1455 դիտում article-date 11:00 26-06-2015

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով կալանավորված անձանց օրեր առաջ տեղափոխել են Երևան՝ հարցաքննելու նպատակով. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ քննչական կոմիտեի Կապանի քննչական վարչությունից գործը տեղափոխվել է Երևանի քաղաքի քննչական վարչություն և քննության հետագա ընթացքը հանձնարարվել է հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչությանը: Հավելենք, որ կալանավորված անձանց օրեր առաջ տեղափոխել են Երևան՝ հարցաքննելու նպատակով: Մեզ հաջողվեց պարզել, որ կոմբինատի կալանավորված աշխատակիցներից Կարեն Ենդիգարյանը չի ընդունում իր մեղքը, իսկ մյուս կալանավորված աշխատակիցը ընդունել է: Տեսնենք, թե ինչ անուններ ու նոր երևույթներ ի հայտ կգան այս նախաքննության ընթացքում: Ի վերջո, տեղի է ունեցել աննախադեպ մասշտաբի գողություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից, սակայն միայն 3 մլն-ի չափով է գործը իրավապահների մոտ հասել: Հիշեցնենք, որ «Ջանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր, որ այժմ Ախթալայի պղնձամոլիբդենային կոմբինատի փաստացի տնօրենն է դարձել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր