Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար պաշտոնները զբաղեցնող աշխատակիցները ազատման դիմում են գրել․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հաղորդել էինք, որ հուլիսի 1-ից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է գերմանական բաժնետեր ընկերության ներկայացուցիչ Նիլ Սթիվենսոնը։ Ապա հայտնել, որ «ՉԻ» -ին հասած տեղեկությունների համաձայն՝ մոտ ապագայում ընկերությունը մտադիր է կոմբինատի ղեկավար պաշտոնները տալ Գերմանիայից ժամանած մասնագետներին։ Այժմ էլ «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 2-ին կոմբինատի ղեկավար պաշտոնները զբաղեցնող աշխատակիցները ազատման դիմում են գրել։ «ՉԻ» տեղեկություններով՝ պարզվում է, որ գերմանացիները նախքան կոմբինատի ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնելը հետաքննություն են անցկացրել եւ պարզել ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ֆինանսական յուրացումների մասին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։