211652_close_icon
views-count1326 դիտում article-date 16:12 02-07-2014

Մեր երկիրը էներգիա արտահանող երկիր է, իսկ հիմա սա էլ է հարվածի տակ. Արմեն Ռուստամյան

ուլիսի 2-ին տեղի ունեցավ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք անդրադարձան օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշմանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց, որ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները երեկ մասնակցել են ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի նիստին եւ ներկայացրել են փաստարկներ առ այն, որ կան ռեզերվներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա խուսափել թանկացումից: Բանախոսի գնահատմամբ՝ պետք է ֆինանսական առողջացման ծրագիր իրականացվի ՀԷՑ-ի եւ արտադրող կայանների համար: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ քառյակը ցանկացած որոշման հետ կապված՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հարցերում երբեք չի գնացել կատեգորիկ մերժման: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ հանձնաժողովի նիստում քառյակի փաստարկները եւ քաղաքական էին, եւ ֆինանսական: Նա ընդգծեց, որ քառյակը տեր է իր հայտարարությանը, հետեւողական է լինելու: «Համագործակցելու ենք հասարական-քաղաքական նախաձեռնությունների հետ եւ քառյակի համատեղ որոշումների արդյունքում կունենանք որոշումներ, որոնք կներկայացնենք»,-ասաց նա: Արամ Մանուկյանը հավելեց, որ այս հարցը մնում է քառյակի օրակարգում եւ իրենց պահանջների մեջ է: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ ՀԾԿՀ-ն չի կատարում օրենքով վերապահված իր գործառույթները: Նրա խոսքով՝ տնտեսության շարժիչ ուժը պետք է դառնար էներգետիկ համակարգը, մեր երկիրը էներգիա արտահանող երկիր է, իսկ հիմա սա էլ է հարվածի տակ: ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները պատասխանեցին նա

Նմանատիպ նյութեր