211652_close_icon
views-count1130 դիտում article-date 23:20 02-07-2014

Ուկրաինայի խորհրդարանում 24 պատգամավոր ունեցող կոմունիստական կուսակցության ֆրակցիայի լուծարման հարցը կքննարկվի վաղը

Ինչպես այսօր հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի օրակարգային կոմիտեի նախագահ Վլադիմիր Մակեենկոն, Ուկրաինայի խորհրդարանը պլանավորում է վաղվա խորհրդարանի օրակարգային նիստում քննարկել խորհրդարանում կոմունիստական կուսակցության ֆրակցիայի լուծարման հարցը: Նշենք, որ Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է 24 պատգամավորով: «ֆրակցիայի» լուծարման մասին հրամանագրի նախագիծը Ռադայում գրանցվել է դեռ այս տարվա մայիսի 16-ին, իսկ նախաձեռնողներն են «Բատկիվշչինա» ֆրակցիայից պատգամավորներ Լեոնիդ Եմեցն ու Ալեքսանդր Բրիգինեցը: Ուկրաինայի խորհրդարանի օրակարգային կոմիտեի նախագահն ակնկալում է, որ վաղը խորհրդարանում ավելի շատ կլինեն ժողովրդական պատգամավորներ: [url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1293963]ITAR-TASS[/url]

Նմանատիպ նյութեր