211652_close_icon
views-count5074 դիտում article-date 20:30 06-10-2020

Եվրախորհրդարանում վաղը կքննարկվի ԼՂ հակամարտության հարցը

[url=https://www.tert.am/am/news/2020/10/06/europa-parliament/3415316]Tert.am[/url]-ը գրում է. Եվրախորհրդարանը լիագումար նիստի շրջանակներում հոկտեմբերի 7-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը: Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի կայքում, հոկտեմբերի 7-ի օրակարգում է «ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Քննարկումները կանցկացվեն Բրյուսելի ժամանակով 09:15-13:00-ն (երևանյան ժամանակով՝ 11:15-15:00): Բրյուսելում հոկտեմբերի 5-8-ն ընթանում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր