651 դիտում
11:27 03-07-2014
Հավատարմագրվող բուհերը կծանոթանան փորձագիտական զեկույցներին և բարելավման պլան կմշակեն
ԵՊՏՀ-ն, Երևանի գյուղատնտեսական համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:
Հավատարմագրման դիմած բուհերն ինքնավերլուծություն էին ներկայացրել ՈԱԱԿ («Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»), իսկ ապրիլ-մայիս ամիսներին կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ: Այժմ ամեն բուհի համար պատրաստ է փորձագիտական խմբի զեկույցի նախնական տարբերակը, որն էլ ուղարկվել է բուհերից յուրաքանչյուրին:
Ըստ ՈԱԱԿ հավատարմագրման կարգի` ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ ներկայացնել կամ հավաստել իր համաձայնությունը զեկույցի հետ: Եթե առարկությունները և դիտողությունները փորձագետները հիմնավորված համարեն, զեկույցի նախնական տարբերակում փոփոխություններ կկատարվեն: Այնուհետև փորձագետները ՈԱԱԿ կներկայացնեն զեկույցի վերջնական տարբերակը:
Զեկույցում առկա խորհրդատվության հիման վրա յուրաքանչյուր բուհը կկազմի բարելավման պլան և դրա իրագործման ժամանակացույց:
Հիմք ընդունելով ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փորձագետների զեկույցը և ուսումնական հաստատության կողմից ներկայացված փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը, ՈԱԱԿ-ը կկազմի վերջնական եզրակացության նախագիծ և այն կներկայացնի հավատարմագրման հանձնաժողով՝ որոշում ընդունելու համար:
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
16:50 23-06-2014
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին անձամբ կշրջեն երթուղայիններով և տեղում կծանոթանան իրավիճակին
2861 դիտում
12:37 17-05-2017
Ամերիկյան ընկերությունները կծանոթանան Հայաստանի էներգետիկ ոլորտի հնարավորություններին
Այս բաժնից
466 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
541 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան