211652_close_icon
views-count9987 դիտում article-date 12:13 03-07-2014

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողը «07»-ով բախվել է ՃՈ աշխատակցի Toyota-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ախթալա քաղաքի բնակիչ, 26-ամյա Նաիրի Ղուշչյանը իր վարած «Վազ 2107» մակնիշի 34 NA 467 համարանիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան-Վրաստանի սահման ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Բերդավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ, Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Ռոմել Անտոնյանի վարած Toyota մակնիշի 786 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «07»-ի վարորդ Ն. Ղուշչյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում է նաև նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Մարտին Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են կամ ռազմական ոստիկանություն կամ հատուկ քննչական ծառայություն: Նախնական տվյալներով՝ Toyota մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.500.000 դրամ, իսկ Վազ 2107-ինը` 400.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, Toyota մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 140.000, իսկ Վազ 2107-ինը` 19.000 դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր