211652_close_icon

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարձակում են գործել Գազայի հատվածի ուղղությամբ

views-count1284 դիտում article-date 12:12 03-07-2014
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարձակում են գործել Գազայի հատվածի 15 թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան պաղեստինյան գնդակոծման։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post֊ը։ Նշվում է, որ հրթիռներից մեկը բնակելի տան վրա է ընկել։ Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կետային հարված են հասցրել ՀԱՄԱՍ֊ի 15 թիրախների` ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակած ավելի քան 20 հրթիռների։ Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռևս չկան։

Նմանատիպ նյութեր