211652_close_icon

Այնթապում՝ գերեզմանների հարևանությամբ, իր գարշահոտության, շինարարական ու կենցաղային աղբով ստեղծվել է «մինի» աղբանոց. մի՞թե Արարատի մարզպետն ու Մասիսի քաղաքապետը անզոր են «փնթիների» դեմն առնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1972 դիտում article-date 17:56 07-04-2025
Արարատի մարզի Այնթապ գյուղի գերեզմանների հարևանությամբ տևական ժամանակ է՝ տիրում է հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն։ Արդյոք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Այնթապ վարչական շրջանի ղեկավարը տեղյա՞կ են, թե ինչի է վերածվել այդ հատվածը, որտեղ թափված են մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ, սատկած կենդանիների լեշեր ու այդ ամենի «հերոսները» մինչ այժմ վստահ լինելով, որ չեն հայտնաբերվի ու պատասխանատվության չեն ենթարկվի, շարունակում են բնության «հերն անիծել»։

Այստեղ անելիք ունեն նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի ծառայողները, ովքեր, եթե ցանկություն ունենան, օրերի ընթացքում կարող են հայտնաբերել աղբը լցնողներին, ապա ենթարկել վարչական պատասխանատվության, պարտավորեցնել իրենց թափած աղբը հեռացնել, որ չփորձեն այլևս բնության նկատմամբ նման ոտնձգություն անել, նույնիսկ ճիշտ կլինի, որ նման «փնթիների» տվյալները հրապարակվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում նման վերաբերմունք չցուցաբերվի՝ անկախ քաղաքից ու մարզից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում երևի թե 200-300 բեռնատար աղբ է լցված և այդ հոտը հասնում է նույնիսկ Այնթապի գերեզմաններ, որտեղ նաև հանգչում են Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների շիրիմները, ու նույնիսկ արտասահմանից եկած բազմաթիվ հյուրեր, երբ այցելում են նրանց շիրիմներին ծաղիկներ խոնարհելու և խնկարկելու, տեսնում են այդ հակասանիտարական վիճակը և շնչում այդ գարշահոտը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր