Պարզվել է, որ Իրանի կանանց ֆուտբոլային հավաքականի 7 խաղացողներ տղամարդ են
Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականում կեղծիք է բացահայտվել: Սեռը ստուգելու ժամանակ պարզվել է, որ ֆուբոլիստուհիներից 7-ը տղամարդ են:
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան այսուհետ յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի սեռը բնորոշելուց հետո: Իսկ հավաքականը յուրաքանչյուր խաղից առաջ սեռի բնորոշման ստուգում կանցնի:
Իրանի կանանց ֆուտբոլի թիմերում սկսվեցին սեռի բնորոշման ստուգումներն այն բանից հետո, երբ պարզվեց, որ հավաքականի 4 առաջատար խաղացողներ տղամարդիկ են և սեռական կողմնորոշման խնդիրներ ունեն:
Առաջին նմանատիպ դեպքն Իրանում բացահայտվել է 4 տարի առաջ, երբ պարզվեց, որ կանանց ֆուտբոլի հավաքականի դարպասապահը տղամարդ է: