Սլավյանսկի արվարձաններում մարտեր են ընթանում
Սլավյանսկում, Կրամատորսկում և մերձակա գյուղերում այս գիշեր վերսկսվել են հրետանային գնդակոծումները։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ վկայակոչելով աշխարհազորայինների հայտարարությանը։
Նշվում է, որ մարտերի ընթացքում զոհվել է 1 մարդ։
«Նիկոլաևկա գյուղը ներկայումս մեր ձեռքի տակ է գտնվում։ Լուսադեմին այնտեղ մարտեր են ընթացել, մենք ունենք 1 զոհ և 1 վիրավոր, հակառակորդ կողմում ևս կորուստներ կան»,֊ հայտարարել է աշխարհազորայինների հրամանատարի օգնական Իգոր Ստրելկովը։