ԻՊ զինյալները գրավել են Դամասկոսի արվարձաններում տեղակայված "Յարմուկ" ճամբարը
"Իսլամական պետություն" խմբավորման զինյալները գրավել են Դամասկոսի արվարձաններում տեղակայված "Յարմուկ" ճամբարը: Ականատեսների խոսքով, ճամբարի տարածքում մարտեր են ընթանում:
ՄԱԿ-ի տվյալներով, Յարմուկ ճամբարում ծանրագույն պայմաններում ապրում է 18 հազար մարդ:
Հարկ է նշել, որ ճամբարը կառուցվել 1948թ-ին իսրայելապաղեստինյան պատերազմի ժամանակ` պաղեստինցի փախստականների համար: