211652_close_icon
views-count2273 դիտում article-date 21:34 03-07-2014

Հյուրընկալվելով համագյուղացու տանը` ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել ոսկյա զարդեր

Օրերս ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գայանե Ս.-ին: Պարզվել է, որ նա հունիսի 3-ին հյուրընկալվելով համագյուղացու տանը` ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է 330.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, որոնք 200.000 դրամով վաճառել է Երևան քաղաքի ոսկու շուկաներից մեկում: Ոստիկանները պարզել են նաև, որ Գայանե Ս.-ն 2001 թ. ամռանը հյուրընկալվելով մեկ այլ համագյուղացու տանը` գողացել է երկու ոսկյա մատանի: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր