178146 դիտում
19:43 14-03-2022
Արտառոց դեպք Արմավիրում. դպրոցի տնօրենը հայտնել է, որ իր տան ննջասենյակի զարդատուփից գողացել են ոսկյա զարդերը, իսկ հետո ահազանգել է, թե այն հայտնաբերել է մահճակալի տակ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 13-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ, 52-ամյա Հասմիկ Գ.-ն և հայտնել, որ իր բնակարանը թալանել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Վոլոդյա Գևորգյանը:
Տեղում Հասմիկ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 9-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս բնակարան մուտք ու ելք ունեցող անձը ննջասենյակի զարդատուփից գողացել է մոտ 11 կտոր ոսկյա զարդեր: Նա հայտնել է նաև, որ իր ծնողները մշտապես տանն են եղել:
Մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ժամեր անց Հասմիկ Գ.-ն դարձյալ ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ զարդերը հայտնաբերվել են ննջասենյակի մահճակալի տակ:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հասմիկ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի տնօրենն է, իսկ ոսկյա զարդերը արժեն մոտ 2 մլն դրամ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
2270 դիտում
21:34 03-07-2014
Հյուրընկալվելով համագյուղացու տանը` ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել ոսկյա զարդեր