211652_close_icon
views-count23505 դիտում article-date 13:07 25-06-2016

Ռուզաննան պահարանի միջից ողջ-առողջ տղամարդու է հայտնաբերել. ի՞նչ նպատակով էր Հարությունը թաքնվել նրա պահարանի մեջ

Հարություն Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ օգտվելով բնակարանատիրոջ՝ տանից բացակայելու և տան մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից՝ ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել համագյուղացի Ռուստամ Խաչիկի Հակոբյանին պատկանող տուն, սակայն իր կամքից անկախ համգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ձայներ լսելով՝ թաքնվել է ննջասենյակի պահարանում, որից հետո հայտնաբերվել է բնակարանատեր Ռուստամ հակոբյանի կողմից: Այսինքն, Հարություն Աշոտի Նիկողոսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 34- 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Բացի դա, Հարություն Նիկողոսյանը քննությամբ չպարզված օրը, օգտվելով բնակարանատիրոջ՝ տանից բացակայելու հանգամանքից, տան մուտքի դռան պարանը արձակելու եղանակով, ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ժամը 16-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել համագյուղացի Սյուզաննա Սամվելի Հազրոյանի տուն և ննջասենյակի պահարանից գողացել է 3000 ՀՀ դրամ, իսկ հյուրասենյակից 10.000 ՀՀ դրամ արժողությամբ <<Սամսունգ>> մոդելի բջջային հեռախոս: Այսինքն, Հարություն Աշոտի Նիկողոսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 177հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր