1319 դիտում
08:51 04-07-2014
Ռուսաստանի մխիթարական մրցանակը Հայաստանին․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում հրապարակվել են սոցիոլոգիական հարցման արդյունքներ, համաձայն որոնց՝ Ռուսաստանի բնակիչների 45 տոկոսը Եվրասիական միության անդամ դառնալու հարցում ամենից շատ ցանկություն ունի այդ կարգավիճակում տեսնել Հայաստանին։
Հայաստանի հանդեպ ռուսաստանցիների համակրանքը պատահաբար չի հայտնվում հրապարակում՝ այն ժամանակ, երբ հերթական անգամ ձգձգվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը։ Սա, այսպես ասած, մխիթարական մրցանակ է Հայաստանի համար, որովետեւ, ըստ էության, բուն գործընթացի առումով ակնհայտ է, որ Հայաստանը Ռուսաստանի «համակրանքից» կամ շահագրգռվածությունից վաղուց է զրկվել։ Ռուսաստանի իշխանությունները երեւի փորձում են Հայաստանին ընդամենը մխիթարել, որ չնայած ձգձգում են անդամակցությունը, սակայն դա ոչ թե Հայաստանի հանդեպ վատ նախատրամադրվածության, այլ ուրիշ հարցերի արդյունք է, որոնք Հայաստանի հետ կապ չունեն»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
973 դիտում
14:39 13-02-2014
Աշնանը կշնորհվի Վիկտոր Համբարձումյանի անվան հերթական մրցանակը
1496 դիտում
19:14 03-05-2014
«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը տրվեց հայտնի լրագրող Մեսրոպ Հարությունյանին.168.am
4596 դիտում
16:49 25-07-2014
Սոնա Ռուբենյանին Յուրմալայում կշնորհվի woman.ru-ի հատուկ մրցանակը. տեսանյութ
Այս բաժնից
763 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2077 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»