Հրաձգություն՝ Նյու Յորքում․ կան տուժածներ
Նյու Յորքի Քուինս շրջանի փողոցներից մեկում անհայտ անձի կողմից իրականացված հրաձգության հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին։
Տուժածները հոսպիտալացվել են։ Բժիշկները նրանց վիճակը ծայրահեղ են գնահատում։
Ներկայումս իրավապահները հանցագործի որոնման աշխատանքներ են ձեռնարկել։ Դեպքի այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում։