211652_close_icon
views-count1475 դիտում article-date 17:15 04-07-2014

ՀՀ զինվորական դատախազությունում կադրային փոփոխություններ են կատարվել

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Արտաշեսի Կրկյաշարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Ներսես Ասլանի Միսակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից: Արդարադատության երրորդ դասի խորհրդական Ալեքսան Պետրոսի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր