211652_close_icon
views-count4911 դիտում article-date 12:39 05-07-2014

Հերթական տաքսու վթարը՝ Երևանում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 28-ամյա Մուրադ Միրզոյանը Երևանյան փակուղում՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, իր վարած Toyota Corolla մակնիշի 35 VL 173 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանյան 12 Ա հասցեում գտնվող խանութի դռանը և պատին, այնուհետ՝ ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» ԲԿ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր