211652_close_icon
views-count5141 դիտում article-date 10:43 05-07-2014

Նեյմարի համար աշխարհի առաջնությունն ավարտված է

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ով 2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Կոլումբիայի հետ կայացած խաղի ժամանակ վնասվածք էր ստացել, ստիպված կլինի բաց թողնել մի քանի շաբաթ: Ֆուտբոլիստը մրցակցի խաղացողի հետ բախման արդյունքում վնասել է գոտկատեղի երրորդ ողը: Այդպիսով «Բարսելոնա»-ի կիսապաշտպանը բաց կթողնի աշխարհի առաջնության մնացած երկու հանդիպումները: Հիշեցնենք, որ Նեյմարը ընթացիկ աշխարհի առաջնությունում խփել է 4 գոլ: Կիսաեզրափակիչում Բրազիլիան կմրցի Գերմանիայի հետ:

Նմանատիպ նյութեր