14651 դիտում
19:50 14-07-2014
Երևանի գայի տղաները «շշից դուրս եկած» գոլդ համարանիշերով «անորսալի» օրինախախտ KIA-ի «Ջին» վարորդին հայտնաբերեցին և տուգանեցին խոշոր չափի գումարով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 14-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և 100 հազար դրամ տուգանքի են ենթարկել Ավան-Առինջ, 1-ին միկրոշրջան 3/7 շենքի բնակիչ 25-ամյա Արթուր Ելոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է, որ նա իր կողմից վարած KIA մակնիշի 06 RR 600 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածի վրայից հանել է համարանիշը և այդպես ճեմում էր Երևանյան փողոցներում: Սակայն ինչպես ժողովուրդն է ասում. «Գողի ու … -ը 40 օր է»:
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը տեղեկացրել էր, որ Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին. ավտոմեքենան վարելուց պարտադիր պահպանեն երթևեկության կանոնները, իսկ ավտոմեքենաները առանց համարանիշերի չվարեն, հակառակ դեպքում օրինախախտները անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից իրենց երկաթյա նժույգներով կհանգրվանեն ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում:
Վերջին օրերին ՃՈ աշխատակիցները հայտնաբերել և տուգանային հրապարակ են տեղափոխել մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները հայավարի մեքենաները վարել են կամ առջևի կամ հետևի համարանիշները հանած: Օրերս KIA մակնիշի 06 RR 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը իրեն դնելով Ջեյմս Բոնդի տեղը Երևանում ճեմում էր մեքենայի առջևի համարանիշները հանած:
Երևի հույսը դրել էր գոլդ համարանիշների վրա ու վստահ է, որ ինքը անորսալի ջին է և կարող է նման ձևով չափչել ու թրև գալ Երևանյան փողոցներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48166 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
12781 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ