211652_close_icon
views-count5803 դիտում article-date 22:00 15-07-2014

Բացառիկ կադրեր, որտեղ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պատահարի առաջին վարկյաններն են ֆիքսված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական НТВ հեռուստաընկերության կայք էջում հայտնվել է մի տեսանյութ, որում այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան, Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պատահարի առաջին վարկյաններն են ֆիքսված: Դատելով տեսանյութից մարդկանց մոտ խուճապ չի առաջացել: Տեսագրության սկզբում լսվում է մի կնոջ լացի ձայն, որից հետո ուղևորները զանգահարում են փրկարարներին , նշելով թե որտեղ են գտնվում: Այնուհետ պարզ լսվում է , որ ուղևորները խնդրում են բացել վագոնների դռները՝ օդի պակասության պատճառով: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ Պոբեդի» կայարանների միջև ընկած հատվածում: Վթարի արդյունքում 3 վագոն դուրս էր եկել ռելսերից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր [b]SHAMSHYAN.com[/b]-ը տուժած ուղևորների մեջ կան հայազգի անձինք: Ժամը 20.30-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ վիրավոր հայերն են՝ 20-ամյա Մերի Աշոտի Քոչարյանը , ում վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և 23-ամյա Աննա Օլեգի Բուլղադարյանը: Վերջինիս առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր