211652_close_icon
views-count2589 դիտում article-date 18:32 17-07-2014

Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեցին վեց տարի ազատազրկման. aravot.am

Հենց նոր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը կարդաց պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը, ըստ որի՝ ազատամարտիկը դատապարտվեց վեց տարի ազատազրկման: Դատավորի վճիռը ներկաների կողմից ընդունվեց բուռն դժգոհությամբ, ցասումով, սկսեցին տեղալ հայհոյանքներ եւ անեծքներ: Դատավճիռը, ըստ ամենայնի, կբողոքարկվի: Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/07/17/480914/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր