Հերթական սահմռկեցուցիչ դեպքը Հնդկաստանում: Դպրոցի երկու ուսուցիչ բռնաբարել են 6-ամյա մի աղջկա:
Ինչպես հաղորդում է Սինխուա լրատվականը՝ Հնդկաստանի հարավային Բանգալուր քաղաքում 6 տարեկան աղջկան բռնաբարել են ֆիզկուլտուրայի երկու ուսուցիչ:
«Ապացուցվել է, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչներն օգտագործելով հերոին տեսակի թմրանյութ դաժանաբար բռնաբարել են աղջկան» ,- պատմել է լրագրողներին Բանգալուր քաղաքի ոստիկանը:
Դպրոցի տնօրեն՝ Ռուստամ Կերավալան դեպքից անմիջապես հետո խոստացել է ավելի զգոն և ուշադիր լինել աշակերտուհիների անվտանգությունն ապահովվելու համար: «Մենք կտեղադրենք նկարահանող սարքեր և անձնակազմին կսկենք լրջորեն հետևել», - տուժած աղջկա ծնողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նա: