2435 դիտում
14:20 18-07-2014
Սաակաշվիլին՝ Ուկրաինայում մալազիական օդանավի կործանման և Կրեմլի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով նախօրեին Ուկրաինայում մալազիական Boeing 777 օդանավի կործանմանը, մեղադրել է եվրոպացի առաջնորդներին Ռուսաստանի դեմ ոչ համապատասխան միջոցներ ձեռնարկելու մեջ:
Նա ընդգծել է, որ մինչ ռուսական զրահամեքենաները և հակաօդային պաշտպանության միջոցները ներխուժում են Ուկրաինա, Եվրոպան այդ ընթացքում լռություն է պահպանում՝ նախընտրելով այլ ուղղությամբ նայել:
«Երեկ Եվրոպայի խորհուրդը կրկին չկարողացավ պայմանավորվել լուրջ, այն է՝ ոլորտային պատժամիջոցների շուրջ: Երեկ մալազիական օդանավը ողջ մարդկանցով ընկավ երկնքից, սակայն այդ ողբերգությունը հենց այնպես չի եղել. դա վաղուց էր ծրագրված: Եվրոպայի աչքի առաջ ռուսական զրահատեխնիկան և ՀՕՊ միջոցները հատում են ինքնիշխան Ուկրաինայի՝ տարածքով ամենամեծ եվրոպական պետության սահմանը, և Եվրոպան անամոթաբար նախընտրում է լռել և այլ ուղղությամբ նայել: Մի քանի ամիս առաջ Բրյուսելի համաժողովում իմ քննադատական ելույթի ժամանակ եվրոպական մի պետության արտգործնախարար, որի ներկայացուցչին, ի միջի այլոց, ցանկանում են տեսնել Եվրոպայի արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, ինձ ագրեսիվորեն առարկեց. «Հիմա՝ ի՞նչ. դուք մեզ առաջարկում եք ռմբակոծե՞լ Ռուսաստանը,-ինչին ես պատասխանեցի,-ոչ, սպասեք, մինչև նրանք ձեզ կռմբակոծեն: Իհարկե, դահլիճում ներկաներից շատերն իմ ասածը ոչ դիվանագիտական համարեցին:
Այս բոլոր անկարգությունների գլխավոր մեղավորը Կրեմլում է նստած, սակայն առանց Բեռլինում, Բրյուսելում, Հռոմում և այլուր գտնվող մեղսակիցների՝ այդ կրեմլյան արնախումը դժվար թե համարձակվեր դուրս գալ ամենօրյա արյունալի որսի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
10:34 19-08-2014
Օգոստոսի վերջին ՄԱԿ-ը պաշտոնական զեկույց կհրապարակի Ուկրաինայում մալազիական Boeing-ի կործանման մասին
1490 դիտում
11:33 18-07-2014
Մալազիական Boeing֊ի կործանման մեղավորները ահաբեկիչներն են․ Պորոշենկո
3626 դիտում
17:50 20-07-2014
«Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 223 ուղևորի մարմին
Այս բաժնից
1030 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
961 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
802 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու