211652_close_icon

Սամի Խեդիրան որոշել է մնալ «Ռեալ»-ում

views-count1130 դիտում article-date 16:53 18-07-2014
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան որոշել է չհեռանալ Մադրիդի «Ռեալ»-ից, հայտնում է El Confidencial-ը: Մի քանի օր առաջ ֆուտբոլիստը մտադիր էր փոխել իր ակումբը և այդ կապակցությամբ քննարկում եր «Արսենալ» կամ «Չելսի» տեղափոխվելու տարբերակները: Սակայն ներկայումս ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Մադրիդում: Սպասվում է, որ մոտակա ժամանակում աշխարհի նորընծա չեմպիոնը իսպանական ակումբի հետ նոր պայմանագիր կկնքի: «Արքայական ակումբի» հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է 2015 թվականի ամռանը:

Նմանատիպ նյութեր