Սամի Խեդիրան ապաքինվել է վնասվածքից
Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան, գրեթե ապաքինվել է վնասվածքից և մոտ է խաղադաշտ վերադանալուն: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ շուտով իր խաղով կրկին կուրախացնի երկրպագուներին:
« Ես ինձ կրկին ֆուտբոլիստ եմ զգում, քանի որ արդեն վերադարձել եմ խաղադաշտ: Ես կարծես, թե տուն եմ վերադարձել: Ինձ հատկապես դժվար էր ապաքինման առաջին 4-5 շաբաթում: Այդ ժամանակ ես շարժվում էի հենակների օգնությամբ»,- Խեդիրայի խոսքերը մեջբերում է AS-ը: