Կրոսը նշել է «Բավարիա»-ից հեռանալու պատճառը
Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Տոնի Կրոսը նշել է «Բավարիա»-ից հեռանալու պատճառը:
« Իմ որոշումը ոչնչից կախված չէր: Ես պարզապես ցանկանում էի խաղալ «Ռեալ»-ի կազմում: Հավատացած եղեք, որ ես ոչ մի խնդիր չեմ ունեցել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Պարզապես թիմի խաղաոճը ինձ չէր համապատասխանում: Իմ որոշման մեջ մարզիչը ոչ մի նշանակություն չունի»,-ասել է Կրոսը: