211652_close_icon
views-count1442 դիտում article-date 13:37 19-07-2014

7 օրում առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 4000-ից ավելի կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր