3016 դիտում
15:55 19-07-2014
47-ամյա կինը գումարը հավասար բաժանելու պայմանով իր բնակարանը պոռնկության նպատակով մարմնավաճառի է տրամադրել
47-ամյա Հեղինե Հարթենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջարկելով բնակվել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ավանի Քուչակ թաղամասի իր բնակարանում՝ այնտեղ պոռնկությամբ զբաղվելու և այդ գործողությունից ստացած եկամուտը միմյանց միջև հավասարաչափ բաշխելու համար Նաիրա Պետրոսյանին ուղղակի դիտավորությամբ պարբերաբար տրամադրել է իր բնակարանը, որտեղ վերջինս պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալով տարբեր տղամարդկանց հետ, և ստացված եկամուտը հավասարաչափ կիսել են: Այնուհետ Հարթենյանը իր տնից կատարած գողության համար Ն. Պետրոսյանի դատապարտվելուց հետո այդ գողությամբ իրեն պատճառված վնասը հատուցելու նպատակով նրան նորից առաջարկել է բնակվել իր բնակարանում, պոռնկությամբ զբաղվելու և ստացած եկամուտը իրեն տրամադրելու միջոցով փակելու իրեն պատճառած վնասը, որը Ն. Պետրոսյանին է տրամադրել իր բնակարանը ու տնօրինել վերջինիս ստացած եկամուտները:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Գործը վարույթ է ընդունվել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
2613 դիտում
16:32 19-10-2015
Ինչ պատժի արժանացավ Սամվել պապին, ով իր բնակարանը տրամադրել էր պոռնկության նպատակով՝ մի մարմնավաճառուհու
Այս բաժնից
637 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ