1925 դիտում
09:47 20-07-2014
Boeing 777-ի կործանման հետևանքով գտնված մարմինների թիվն ըստ վերջին տվյալների հասել է 196-ի
Ուկրաինայի Դոնեցկի մարզում Մալազիական ավիաուղիներին պատկանող Boeing 777-ի կործանման հետևանքով գտնված մարմինների թիվն ըստ վերջին տվյալների հասել է 196-ի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ավելի վաղ այդ թիվը 192 էր:
Ըստ նույն հայտարարության` փրկարարական աշխատանքների շառավիղը մեծացել է կազմելով 34 կմ քառակուսու, որից ուսումնասիրվել է 32-ը:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի Ուկրաինայի արևելյան շրջանում դեռևս չբացահայտված հանգամանքներում՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Boeing 777-ի կործանման արդյունքում բոլոր ուղևորները՝ 298 մարդ, այդ թվում՝ 85 երեխա և անձնակազմի 15 անդամ զոհվել էին:
Տեղեկատվական պատերազմի շրջանակներում այս պատահարը առավել սրեց Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները: Այս ընթացքում վերջինները առիթը բաց չեն թողնում միմյանց մեղադրելու՝ պատահարը կազմակերպելու և իրագործելու համար: Սակայն հարկ է նշել, որ պաշտոնական որևէ վարկած մինչ այս պահը դեռևս չի ներկայացվել:
Վթարի պատճառները պարզելու համար Ուկրաինայի ղեկավարությունը գործի քննությանը ներգրավել է նաև Մալազիայի և Հոլանդիայի ներկայացուցիչներին, Ամերիկյան Boeing ընկերության ներկայացուցիչներին,Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), ամերիկյան տրանսպորտի՝ ազգային խորհրդին (NTSB), և Օդային կողմնորոշման Եվրոպական կազմակերպությանը (Eurocontrol): Հետաքննությունը վարում են Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Интерпол), Եվրամիության ՝ ոստիկանության ծառայության միջազգային քրեական ոստիկանությանը:
Նմանատիպ նյութեր
3592 դիտում
14:44 21-07-2014
Մալազիական Boeing 777 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 272 մարմին
3058 դիտում
17:56 21-07-2014
Մալազիական Boeing-777-ի կործանման օրը Դոնեցկում ուկրաինական ԶՀՀ-ներ են հայտնվել. ՌԴ
1382 դիտում
16:56 29-07-2014
Կիևը միջազգային փորձագետներին թույլ կտա աշխատանքներ իրականացնել մալազիական Boeing-777-ի կործանման վայրում
Այս բաժնից
1075 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
997 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
838 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու