211652_close_icon
views-count1678 դիտում article-date 10:34 21-07-2014

ՄԱԿ ԱԽ֊ն Գազայի հատվածում կրակի դադարեցման կոչ է արել

ՄԱԿ֊ի Անվտանգության Խուրհուրդը Գազայի հատվածի իրադրությանը նվիրված արտահերթ նիստի ավարտից հետո կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակոցները տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։ ՄԱԿ֊ի ԱԽ անդամները լուրջ անհանգստություն են հայտնել զոհերի թվի հետ կապված։ Հիշեցնենք, որ հուլիսի 20֊ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ էր արել ՄԱԿ֊ի ԱԽ֊ին արտահերթ նիստ անցկացնել՝ կապված Գազայի հատվածում 13 օրերի ընթացքում Իսրայելի ավիահարձակման հետևանքով գրանցված 400֊ից ավելի զոհերի։

Նմանատիպ նյութեր