211652_close_icon
views-count1219 դիտում article-date 09:45 09-12-2023

ԱՄՆ-ն չի աջակցի Գազայի հատվածում կրակի դադարեցման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագծին․ Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները դեռ մտադիր չէ աջակցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծին։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Ո՛չ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է վերանայել իր դիրքորոշումը ԱՄԷ-ի բանաձևի նախագծի վերաբերյալ, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի ավելի ուշ։

Նմանատիպ նյութեր